Մարտ 05, 2021 17:03 Asia/Tehran
  • Կանխվել է Ահվազից Մաշհադ ուղևորվող իրանական ինքնաթիռի առևանգումը

ԻՀՊԿ-ի մամլո վարչությունը հաղորդել է, որ պահակազորի թռիչքային անվտանգության ստորաբաժանման ուժերի կողմից կանխվել է Ահվազից Մաշհադ ուղևորվող իրանական ինքնաթիռի առևանգումը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻՀՊԿ-ի հաղորդագրության մեջ ասված է.«Հինգշաբթի երեկոյան Ահավազի օդանավակայանից 334 համարի թռիչքով թռիչք կատարած «Իրան Էյր» ավիաընկերությանը պատկանող «Fokker 100» ինքնաթիռի առևանգումը խափանվել է ԻՀՊԿ-ի  թռիչքային անվտանգության ստորաբաժանման ուժերի զգոնության շնորհիվ: Հանցագործը ձերբակալվել է»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Ըստ նախնական հայտարարությունների՝ դավադրության հեղինակը մտադիր էր օդանավը իջեցնել Պարսից ծոցի հարավային ափի երկրներից մեկի օդանավակայանում»:

ԻՀՊԿ-ի մամլո վարչության տեղեկացմամբ, օդանավի ուղևորները կատարյալ անվտանգության պայմաններում, այլ թռիչքով մեկնել են Մաշհադ և գործով հետաքննություն է սկսվել: