Մարտ 05, 2021 18:46 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատել է ԱՄՆ-ի կողմից կիրառած  անմարդկային պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականությունը

Իրանի արտգործնախարարն ամերիկյան իշխանություններին կոչ է արել փոխել անմարդկային պատժամիջոցների կիրառման և Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ուրբաթ օրը Թվիթերում  տեղադրելով իրանցի մի երեխայի նկար որի առողջությունը վտանգված է ԱՄՆ ճնշման և անմարդկային պատժամիջոցների պատճառով, այդ երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել սխալ քաղաքականությունը:

Զարիֆը հավելել է. «Այս փոքրիկ աղջիկը վճարել է քաղաքական գործիչների դաժան և անմարդկային ընտրությունների գինը և նրա վիճակն Իրանում եզակի չէ»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ կորոնավիրուսի պայմաններում, ԱՄՆ-ը շարունակում է իրանցիների նկատմամբ վարել առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը, հավելելով. «Արդյոք ժամանակը չէ՞ փորձել մի տարբերակ, որն իսկապես գործում է»:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2020-ի օգոստոսին Իրանի դեմ զենքի պատժամիջոցները չերկարաձգելու անհաջող փորձից հետո սկսեց քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ուղղությամբ:

 

 

 

 

Պիտակ