Մարտ 06, 2021 10:39 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է  Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագրի անտեսումը

Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը «ռազմավարական սխալ» է որակել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իսրայելի միջուկային գործունեության նկատմամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անտարբերությունը:

Քազեմ Ղարիբաբադին ուրբաթ օրը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր երկրները, բացառությամբ Սիոնիստական ռեժիմի, հանդիսանում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) անդամ և խոստացել են իրականացնել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային պայմանագիրը:

Ղարիբաբադին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքի ծրագիրը  լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի և աշխարհի անվտանգության և կայունության, այլև Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և ԱՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային պայմանագրի արդյունավետ գործադրման համար», - ասել է նա:

Նա նշել է, որ Իսրայելն անտեսում է  NPT- պայմանագիրը, հրաժարվում դրան միանալուց և իր բոլոր միջուկային օբյեկտներն ու ծրագիրը ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ դնելուց: Նրա խոսքերով. «Այս իրավիճակում, Սիոնիստական ռեժիմը հանգդնություն ունի ծաղրել ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունն ու առաքելությունը` կանխելու ցանկացած շեղում՝ իր միջուկային ծրագրում»:

Պիտակ