Մարտ 07, 2021 12:29 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Եթե Սիոնիստական ռեժիմը չափն անցի, Թել Ավիվն ու Հայֆան հողին կհավասարեցնենք

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Եթե Սիոնիստական ռեժիմը չափն անցի, Թել Ավիվն ու Հայֆան հողին կհավասարեցնենք»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, «Սուրբ Ալի Աքբար՝ երիտասարդ զինվոր» 13-րդ փառատոնում, ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Այսօր ԻԻՀ-ն ունի իր կայունությունը պահպանելու ուժ»:

Գեներալ Հաթամին ասել է.«Սիոնիստական ռեժիմն անճարությունից ելնելով, երբեմն մեծամիտ հայտարարություններ է անում ԻԻՀ մասին և կարծում է, որ սպառնում է Թեհրանին: Սակայն այդ ռեժիմը պետք է  իմանա, որ չափն անցնելու դեպքում, Թել Ավիվն ու Հայֆան հողին կհավասարվեն»:

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«ԻԻՀ փափուկ ուժի ամենակարևոր բաղադրիչները Դիմադրության առանցքն ու  խմբավորւմներն են»:

Պիտակ