Մարտ 07, 2021 12:33 Asia/Tehran
  • Կայացել է «Մասաֆ» իրանական հարձակողական  արդիական զենքի շնորհանդեսը

ԻԻՀ պաշտպանության նախարարի ներկայությամբ, կայացել է «Մասաֆ» արդիական իրանական հարձակողական զենքի շնորհանդեսը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մասաֆի հեռահարությունը ցերեկային տեսախցիկով 800 մետր է,  ջերմային տեսախցիկով՝ 600:

62.7 x 51 տրամաչափով զենքը  օդով հովացվող զենք է: Այն ունի անվտանգ, դիպուկահար և հաջորդական կրակահերթի վիճակներ: Զենքի վրա կարելի է տեղադրել կողմնակի սարքեր, այդ թվում տեսախցիկ, կարմիր կետ, ականանետ, եռոտանի և այլն:

«Մասաֆ»-ի պահեստատուփը դատարկվելուց հետո կարող է շատ արագ վերազինվել:

Զենքի նախագծումն ու կառուցումն իրականացվել է իրանցի մասնագետների կողմից:

Պիտակ