Մարտ 08, 2021 18:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի հզորության բաղադրիչները սպառնալիքներին պատասխանելու համար

Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալի հայտարարություններն անճարության նշան է:

Կիրակի օրը կայացած համագումարում, անդրադառնալով Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին, ԻԻՀ պաշտպանության նախարար՝ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Սիոնիստական ռեժիմն անճարությունից ելնելով, երբեմն մեծամիտ հայտարարություններ է անում ԻԻՀ մասին և կարծում է, որ սպառնում է Թեհրանին և ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է, որ այդ ռեժիմը մեր գլխավոր թշնամին չէ, նրանք Իրանի իսլամական հանրապետության մակարդակում չեն և թող իմանան, որ չափն անցնելու դեպքում, Թել Ավիվն ու Հայֆան հողին կհավասարվեն»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմն սպառնում են Իրանին և ձգտում են հարվածել իսլամական հանրապետությանը:

Պաշտպանական հարցերում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական՝ գեներալ Հոսեյն Դեհղանն այդ սպառնալիքների մասին ասել է.«Եթե մեկը հարձակման մտադրություն ունի և ի զորու է դա անել՝ այդ մասին չի հայտարարում, սակայն երբ միայն աղմուկ է բարձրացնում՝ քաղաքական նպատակներ է հետապնդում»:

Ռազմական տեսությունների համաձայն, ոչ-ոք պատերազմի մեջ չի մտնում, միթե երկու երաշխիքներ ունենալու դեպքում: Առաջին այն է, որ համոզված է իր հաղթական լինելու մասին, իսկ երկրորդն այն է, որ կարողանա վերահսկել պատերազմը և երբ ցանկանա վերջ դնել այդ բախման:

Տարածաշրջանային զարգացումները վկայում են այն մասին, որ Արևմտյան Ասիայում փոխվել են ռազմական ստրատեգիական հավասարությունները:

Որոշ ժամանակ առաջ, Սիոնիստական ռեժիմին հարող «Դեբքա Ֆայլ» կայքը Իրանի հրթիռային կարողության մասին գրել է, որ ոչ ԱՄՆ-ը և ոչ էլ Իսրայելը չեն կարող դիմակայել Իրանի հրթիռներին:

Ներկայիս ապացուցվել է թշնամիներին ճշգրտորեն թիրախավորելու Իրանի կարողությունը և այդ կարողությունը փորձելն անփոխարինելի սխալ է լինելու:

ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ-Շաաբիի ժողովրդական ուժերի փոխնախագահ՝ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանությանը հակադարձելով, 2020թ. հունվարին, Իրաքի Այն Ալ-Ասադում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ հարձակումը թշնամիներին ի ցույց դրեց Իրանի հարձակողական կարողությունը:

Իհարկե ինչպես բրիգադային գեներալ Ամիր Հաթամին է ասել, Սիոնիստական ռեժիմը երբեմն չափն անցնում է և մեծամիտ հայտարարություններ է անում ԻԻՀ մասին: Իրականում տարածաշրջանում Իսրայելի գոյությունը շարունակվում է լարվածություն ու ճգնաժամեր առաջացնելով, սպանելով ու սպառնալով: Սակայն այդ ռեժիմի ղեկավարները թող իմանան, որ նրանց խարդախություններն ու ոտնձգությունները ծանր ու ավերիչ պատասխան են ունենալու: