Մարտ 08, 2021 18:38 Asia/Tehran
  • Իրանական  «Քովո Փարս» պատվաստանյութի կլինիկական հաջող փորձարկումը

Իրանական արտադրության «Քովո Փարս» պատվաստանյութը հաջող կլինիկական փորձարկում է անցել:

«Քովո Փարս» նախագծի գլխավոր հետազոտող՝ Սաիդ Քյալանթարին ասել է.«Երեքշաբթի օրվանից չորս 30 հոգանոց խմբերում սկսվելու է «Քովո Փարս» պատվաստանյութի առաջին փուլի պատվաստումը 120 կամավորներին և մինչ օրս ոչ մի հետևանք չի ունեցել այդ պատվաստանյութն ստացած 13 կամավորների մոտ»:

«Քովո Փարս» պատվաստանյութը կորոնավիրուսի առաջին վերամշակված պատվաստանյութն  է, որը պատրաստվել է Ռազի պատվաստանյութի և շիճուկի հետազոտական ​​ինստիտուտի կողմից՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին համապատասխան: