Մարտ 08, 2021 19:31 Asia/Tehran
  • Իրանի դատական ​​համակարգի ղեկավարի ընդգծել է համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարելու անհրաժեշտությունը

Իրանի դատական ​​համակարգի ղեկավարը ընդգծել է համաշխարհային իմպերիալիզմի և ընչաքղցության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Երկուշաբթի օրը Իրանի դատական ​​իշխանության Գերագույն խորհրդի նիստում Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին ասել է. «Այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում երկրի առաջընթացի համար և կարող է  ճանապարհ բացել  դա Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդի կողմից բացատրված ռազմավարության ուղղությամբ աշխատելն է»:

Նա ասաց. «Այսօր խնդիրը բոլորի համար պարզ է, և բոլորը պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ մենք պետք է շարունակենք դիմադրել Իրանի ժողովրդի կեղեքիչ թշնամիների դեմ»:

Իրանի դատական ​​իշխանության ղեկավարը հավելեց. «Այն, ինչ հեղափոխության Գերագույն առաջնորդը հստակ հայտարարեց, այն է, որ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն և ստուգումներ կատարվեն այս առումով, և այդ ռազմավարության իրականացումը միանշանակ կհետապնդվի»:

Նա ասաց. «Այս արժանապատիվ ռազմավարության իրականացումը թշնամուն կստիպի նահանջե»լ: