Ապրիլ 10, 2021 19:29 Asia/Tehran
  • Արաղչին ընդգծել է բոլոր պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը

Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է բոլոր պատժամիջոցները վերացնելու և այդ կապակցությամբ փաստերն ստուգելու անհրաժեշտությունը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է.«Մենք պահանջում ենք լիարժեք չեղարկել այն  պատժամիջոցնեը, որոնք սահմանվել են Թրամփի նախագահության օրոք  և ՀԳՀԾ-ով սահմանված  պատժամիջոցները»:

Ընդգծելով մեկ փուլով պատժամիջոցների լիարժեք չեղարկման անհրաժեշտությունը, Արաղչին հավելել է.«Մենք չենք հավատում պատժամիջոցների  «փուլ առ փուլ»  և «քայլ առ քայլ» չեղարկմանը: Պատժամիջոցները պետք է չեղարկվեն միանգամից, ինչից հետո, Իրանը պետք է իրականացնի համապատասխան ստուգումներ: Այնուհետ, մենք կվերադառնանք մեր պարտավորությունների գործադրման: Սրանք երեք հիմնական սկզբունքներն են, որոնք եղել են մեր ուղեցույցը  Վիեննայի բանակցություններում»: 

«Նավթը պետք է վաճառվի, և իրանական նավթ գնողները պետք է լարողանան առանց  խոչընդոտների գնել այն: Բացի այդ, մեզ համար պետք է հաստատվի, որ պատժամիջոցները հանվել են», - ընդգծել է Արաղչին: