Ապրիլ 13, 2021 19:11 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան խորհրդակցությունները՝ դիվանագիտական ​​համագործակցության վերաբերյալ

Իրանի Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության կենտրոնի խոսնակ և տնօրենը և Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը խորհրդակցել են մշակութային, լրատվամիջոցների և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման մասին:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, որ այդ երկրի ԱԳ նախարարի գլխավոր պատվիրակության հետ միասին ժամանել է Թեհրան, երեքշաբթի օրը հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարարության հանրային դիվանագիտության կենտրոնի տնօրեն և խոսնակ Սաիդ Խաթիբզադեի հետ: 

Հանդիպման ժամանակ, ադրադառնալով անկախ երկրների դեմ ամերիկյան ու արևմտյան լրատվամիջոցների հակաքարոզչություններին, կողմերն ԱՄՆ-ի ինտերնետային ու մեդիա մոնոպոլիզացիան համարել են այդ իրավիճակի ինստիտուցիոնալ գործոններից մեկը և ընդգծել են երկու երկրի համագործակցությունը,որոնք գտնվում են քարոզչական  ու մեդիա հարձակման թիրախում:

Կողմերը նաև ընդգծել են մշակութային համագործակցության ընդլայնման, լրատվամիջոցների պատվիրակությունների  փոխանակման, կանոնավոր հաղորդակցությունների և Իրան-Ռուսաստան լրատվամիջոցների երկխոսությունը դյուրին դարձնելու  անհրաժեշտությունը:

Պիտակ