Ապրիլ 14, 2021 08:59 Asia/Tehran
  • Ղարիբ Աբադի. Ուրանի 60 տոկոս հարստացումն իրականացվելու է նոր ցենտրիֆուգների երկու շղթաներում

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը երեքշաբթի օրը Թվիթերում գրել է. «Երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում նշվել է, որ ուրանի 60 տոկոս հարստացումն իրականացվելու է Նաթանզի միջուկային համալիրում՝ նոր IR-4 և IR6 ցենտրիֆուգների երկու շղթաներում:

Նա հավելել է, որ տեխնիկական գործընթացը մեկնարկել է և առաջիկա շաբաթ նախատեսվում է ստանալ 60 տոկոս հարստացվբած ուրան:

Ղարիբ Աբադին նշել է, որ այս քայլը, որն իրականացվում է ի պատասխան Նաթանզում իրականացված դիվերսիոն  հարձակման, մեծ ազդեցություն է ունենալու ռադիոֆդեղերի որակի ու քանակի բարձրացման վրա:

ՀԳՀԾ-ի 26  և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները:

Իրանը  մշտապես հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին, եթե պատժամիջոցները չեղարկվեն, և ՀԳՀԾ-ով նախատեսված Թեհրանի շահերն ապահովվեն: