Ապրիլ 14, 2021 11:42 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է ռամազան սրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանն ԻԻՀ առաջնորդին, կառավարոթյանն ու ժողովրդին շնորհավորել է ռամազան սրբազան ամսվա մեկնարկի կապակցությամբ:

Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի թղթակցի հաղորդմամբ, Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն, իր ուղերձում,  առաջնորդարանի, իրանահայ պատգամավորների, կրոնական ու թեմական խորհուրդների, և հայ համայնքի կողմից շնորհավորելով ռամազան ամսվա կապակցությամբ,  Իրանի գերագույն  առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին,  նախագահ, Հասան Ռոհանիին, խորհրդարանի նախագահ Ղալիբաֆին, դատական կառույցի ղեկավար  Այաթոլլա Ռեիսիին և Իրանի մեծ ժողովրդին մաղթել է  երկարակեցություն, բարեկեցություն, խաղաղություն և բեղմնավոր տարի: