Ապրիլ 14, 2021 18:34 Asia/Tehran
  • Արաղչին հանդիպել է  միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցչին

Արաղչին հանդիպել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայցուցչի հետ: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Վիեննայում հանդիպել ու բանակցել է Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբադ Արաղչիի հետ: 

Վիեննայում կայացած նիստում, կողմերը մտքեր են փոխանակել Իրանի և «1+4» խմբի բանակցությունների վիճակի վերաբերյալ:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի շեմին, այլ պատվիրակությունների հետ իրանական պատվիրակության բանակցությունները շարունակվում են: 

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նստաշրջանը կայացել է ապրիլի 2-ին Իրանի և «4+1» խմբի անդամ երկրների քաղաքական հարցերով տեղակալների մասնակցությամբ: