Ապրիլ 15, 2021 19:27 Asia/Tehran
  • Զարիֆ.Իրանն ապացուցել է իր լրջությունը, այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է,որ Իրանն ապացուցել է իր լրջությունը և այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուրս գալուց ի վեր, Իրանն ապացուցել է իր լրջությունն ու հետապնդած նպատակը դիվանագիտությանը հետևելու հարցում»:

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարությունը  միայն Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ իր հանձնառությունն է ցույց տվել»:

Այսօր Վիեննայում ավարտվել է ՀԳՀԾ-ի համատեղ նիստը:

Իրանի պաշտոնյաներն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ին վերադառնալու պայմանը` այդ երկրի պարտավորությունների լիարժեք կատարումն է: