Ապրիլ 22, 2021 12:30 Asia/Tehran
  • Իրանում գործարկվել է «Sputnik V» պատվաստանյութի արտադրման հոսքագիծը

Իրանում գործարկվել է «Sputnik V» պատվաստանյութի արտադրման հոսքագիծը: Այս մասին տեղեկացնում է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին հայտնել է Ալբորզ նահանգում ՌԴ-ի հետ համատեղ  «Sputnik V» պատվաստանյութի արտադրության մասին, հավելելով. «Իրանը դառնալու է աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրողներից մեկը»:

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարը հավելել է.«Ապագայում միայն այն երկրներն են պատվաստանյութ ներարկելու, որորնք նաև արտադրում են»:

Կորոնավիրուսի պատվաստանյութի ներմուծմանը զուրգահեռ, իրանցի գիտնականներին հաջողվել է արտադրել մի քանի տեղական պատվաստանյութ: