Մայիս 01, 2021 09:25 Asia/Tehran
  • Վաեզի. Վիեննայում ընթացող Իրանի և 4+1 խմբի բանակցությունների արդյունքները բավարարող են

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը դրական է գնահատել Վիեննայում ընթացող Իրանի և 4+1 խմբի բանակցությունները:

 ԻՌՆԱ-ի  հաղորդմամբ, դրական գնահատելով  Վիեննայի բանակցությունները՝ չնայած դժվարություններին և տարաձայնություններին, Մահմուդ Վաեզին հայտարարել է. «Բանակցություններնը ճակատագրական փուլում են և չնայած որոշ դժվարություններին, մթնոլորտը դրական է: Եթե գործընթացը շարունակվի նույն կերպ, մենք որոշակի առաջընթաց կտեսնենք»:

Ըստ Վաեզիի, Իրանի  կառավարությունը և բանակցային թիմը երկխոսությունը ծավալում  են բարձրաստիճան պաշտոնյաների  և իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից նշված պայմանների կատարման շրջանակներում:

Անդրրադառնալով  Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցերին, Վաեզին  հավելել. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումը համարում է ռազմավարական նպատակ և ողջունում է երկխոսությունն ու համագործակցությունը: հարևանների հետ »: