Մայիս 05, 2021 12:53 Asia/Tehran
  • Մայիսի 7-ին  Իրանի առաջնորդը ելույթ կունենա Ղոդսի  (Երուսաղեմի) համաշխարհային օրվա օրվա կապակցությամբ

ԻԻՀ իսլամական քարոզչության համակարգման խորհրդի նախագահի տեղակալը հայտարարել է, որ մայիսի 7-ին՝ Իրանի առաջնորդը ելույթ կունենա Ղոդսի օրվա կապակցությամբ:

Իսլամական քարոզչության համակարգող խորհրդի փոխնախագահ Նոսրաթոլլա Լոթֆին, Ղոդսի օրվա ծրագրի քննարկման նպատակով կայացած  խորհրդակցության ժամանակ ասել է. «Առաջնորդը ելույթ կունենա մայիսի 7-ին, Թեհրանի ժամանակով 11: 00-ին»:

Նա հավելել է. «Ելույթը  կհեռարձակվի ներքին և միջազգային ռադիո-հեռուստատեսային ցանցերով և համացանցում»:

Լոթֆին նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Ղոդսի համաշխարհային օրվա այս տարվա միջոցառումներն անցկացվելու են առցանց ձևաչափով: