Մայիս 05, 2021 16:39 Asia/Tehran
  • Վախճանվել է Արժանապատիվ Տ. Կոմիտաս Ավագ Քահանա Ղարախանյանը

Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի դիվանից  խոր ցավով տեղեկանում ենք,որ  վախճանվել է Արժանապատիվ Տ. Կոմիտաս Ավագ Քահանա Ղարախանյանը: Դիվանի տարածած մահազդում ասված է.-

Այսու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Պատգամաւորական ժողովը, Թեմական խորհուրդը, Կրօնական խորհուրդը եւ Քահանայից դասը, Հաշւեքննիչ մարմինը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհուրդը սրտի դառը կսկիծով գուժում են վախճանումը՝

ԱՐԺ. Տ. ԿՈՄԻՏԱՍ ԱՒԱԳ ՔՀՆՅ. ՂԱՐԱԽԱՆԵԱՆԻ

որը տեղի ունեցաւ չորեքշաբթի, մայիսի 5-ի առաւօտեան:

Նկատի ունենալով կորոնավիրուսի համաճարակի ծանր պայմանները, թաղման եւ յուղարկաւորութեան արարողութիւնը կատարւեց այսօր:

Ցաւակցութիւնները հեռախօսով:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ