Մայիս 05, 2021 19:31 Asia/Tehran
  • Զարիֆը կարևորել է Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացման օրինականությունը

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Սիրիայի նախագահական ընտրությունների կայացման օրինականությունը և Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հեռախուսազրույցում բանակցել է երկկողմ,  տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Հեռախոսազրույցում, Զարիֆն Իրանի հովանավորությունն է հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ընդգծել է այս երկրի նախագահական ընտրությունների կայացման օրինականությունը  և  Սահմանադրությունը հարգելու անհրաժեշտությունը: 

Սիրիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի մայիսի 26-ին, իսկ արտերկրում բնակվող սիրիացների համար ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի մայիսի 21-ին:

 

Պիտակ