Մայիս 07, 2021 12:23 Asia/Tehran
  • Արաղչի. Բանակցություններում գլխավոր առաջնահերթությունն Իրանի շահերի ապահովումն է

ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ և Վիեննայում ընթացող բանակցություններում Իրանի բանակցող խմբի ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Բանակցություններում գլխավոր առաջնահերթությունն Իրանի շահերի ապահովումն է և հույս ունենք, որ կարճ ժամանակահատվածում խնդիրները կկարգավորվեն»:

Հինգշաբթի երեկոյան, ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆել Գրոսսիի հետ հանդիպումից հետո, Արաղչին ասել է.«Համատեղ հանձնաժողովի նիստերը կվերսկսվեն ուրբաթ առավոտյան: Սա Վիեննայի բանակցությունների չորրորդ փուլն է լինելու, և մենք կշարունակենք նախորդ երեք փուլերում սկսված գործընթացը»:

Նշելով, որ Իրանը թույլ չի տա բանակցությունները վերածել քայքայիչ գործընթացի, Արաղչին ասել է.«Իհարկե, կան խնդիրներ, որոնց մի մասը լուրջ են և պետք է լուծվեն բանակցությունների միջոցով»:

ԻԻՀ-ն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններին վերադառնալու պայմանն  ԱՄՆ-ի կողմից հակաիրանական բոլոր պատժամիջոցների լիարժեք չեղարկումն է: 

Պիտակ