Մայիս 07, 2021 19:56 Asia/Tehran
  • Իրան. Սիոնիստների խառնակության կրակը կմարի միայն դիմադրության շնորհիվ

Իրանի դատական ​​իշխանության Մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հայտարարել է . «Սիոնիստների խառնակության կրակը կմարի միայն դիմադրության շնորհիվ»:

 ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Ղոդսի օրը ճնշման դեմ պայքարի և ճնշվածներին աջակցության համաշխարհային խորհրդանիշ է, հավելելով. «Ղոդսի օրը նշելու ռազմավարական արդյունքն այն է, որ արևմտյան-եբրայական-արաբական եռյակի սարդրանքներն անկարող են օրինականացնել նվաստ Սիոնիստական ​​ռեժիմը:

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմին Արևմուտքի լիակատար աջակցությունը, Բաղերի Քանին հայտարարել է. «ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է պատասխան տան սիոնիստների հանցագործությունների համար, և մարդու իրավունքների ժեստ կիրառելը չի ​​կարող նրանց փրկել միջազգային արդար դատարանում պատասխանատվության ենթարկվելուց»:

Իրանի դատական ​​իշխանության Մարդու իրավունքների շտաբի քարտուղարն անդրադարձել է նաև Պաղեստինի ժողովրդին  արաբական մի քանի երկրների դավաճանությունը և  Սիոնիստական ​​ռեժիմի հետ քաղաքական հարաբերությունների բացահայտմանը, հավելելով. «Սիոնիստների խառնակության կրակը կմարի միայն դիմադրության շնորհիվ և ցանկացած երկիր, որը սիոնիստների հետ համագործակցի, դուսր չի գա սիոնիստների ​​ագրեսիայի և խառնակության ցուցակից»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio