Մայիս 08, 2021 12:36 Asia/Tehran
  • Իրանահայ պատգամավորը զգուշացրել է երկրի  հյուսիսային սահմաններին Սիոնիստական ​​ռեժիմի և թաքֆիրական խմբավորումների ներկայության կապակցությամբ

Իրանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության ներկայացուցիչը հայտարարել է. «Իմ մտահոգությունը Սիոնիստական ​​ռեժիմի և թաքֆիրական խմբավորումների ներկայությունն է Իրանի հյուսիսային սահմաններին»:

Իրանի երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում,  Արա Շահվերդյանն ասել է.  «Իրանը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, համարում է իր հարևանները և նիանց նկատմամբ վարում է հավասար քաղաքականություն: Իմ մտահոգությունը Սիոնիստական ​​ռեժիմի և թաքֆիրական խմբավորումների ու ԻԼԻՊ-ի ներկայությունն է մեր սահմանների մոտ, և, ցավոք, մեր հարևան երկրները դա չեն գիտակցում: Նրանք թույլ տվեցին, որ այս խմբերը և Երուսաղեմը բռնազաված ռեժիմը տեղակայվի իրենց սահմաններին և մեր հարևանությամբ: Կարծում եմ, որ դա վտանգ է ներկայացնում մեր և մեր տարածաշրջանի համար: Նման խնդիրները կարող են լուծել տարածաշրջանի հզոր երկրները, իսկ Իրան  տարածաշրջանի հիմնական դերակատարներից է»:

Նա հավելել է. «Իրանը պետք է  այս մտահոգությունն արտահայտի հարևան երկրների հետ քննարկումներում: Եթե ​​անգամ հարևան կամ տարածաշրջանի երկրների միջև ընթանում է հակամարտություն, այդ  երկրները ճգնաժամը պետք է լուծեն բանակցային սեղանի ետևում: Ցավոք, հակամարտող երկրները, բանակցություններում որպես երրորդ երկիր  չեն հրավիրում այնպիսի կողմերի, ինչպիսին Իրանն: Սա սպառնալիք է մեզ համար, և մենք պետք է ավելի ակտիվ և զգոն լինենք նման դեպքերում, քանի  որ դա լավ չէ մեր երկրի տարածքային ամբողջականության համար, և սպառնում է մեր անվտանգությանը»:

Շավերդյանը հայտարարել է, որ Իրանի քաղաքական և սոցիալական ապագան   կարևոր է հայերի համար: Նա նշել է. «Իրանի 11-րդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած հայերի թիվը  շատ մեծ էր»: