Մայիս 09, 2021 14:01 Asia/Tehran
  • Թուրքիայում Իրանի դեսպանությունը հերքել է Անատոլու գործակալության ոչ-հավաստի հայտարարությունը

Թուրքիայում Իրանի դեսպանությունը հերքել է Անատոլու գործակալության ոչ-հավաստի հայտարարությունը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, հաղորդագրություն տարածելով, Թուրքիայում Իրանի դեսպանությունը հերքել է  Սիրիայից Եմեն զորուժ փոխադրելու հարցում Իրանի դերակատարության մասին Անատոլու գործակալության ոչ-հավաստի հայտարարությունը:

Թուրքիայում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ նման կեղծ հայտարարությունը իրողությունների վերաբերյալ նրանց անտեղյակության մասին է վկայում:

Թուրքիայում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Այս կեղծ հայտարարությունը հակասում է Եմենի ժողովրդի դեմ անմարդկային ու աղետալի պատերազմի նկատմամբ Իրանի մոտեցմանը»:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կոչ է արել դադարեցնել այս պատերազմը և աջակցել է քաղաքական լուծում գտնելու համար ՄԱԿ-ի ջանքերին»,-ասված է Թուրքիայում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Անատոլու լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Սիրիայի Դեր Էլ-Զոր նահանգից 120 սիրիացի զորուժ է գործուղել Եմեն:

Պիտակ