Մայիս 09, 2021 18:36 Asia/Tehran
  • Նոր մանրամասներ՝ ամերիկացի ահաբեկիչների կողմից գեներալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ

Շաբաթ երեկոյան Yahoo News լրատվական կայքն անդրադարձել է ամերիկացի ահաբեկիչ զինվորականների կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հանցավոր սպանության մանրամասներին:

Yahoo News րատվական կայքը մի հաղորդման մեջ անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հետ ամերիկացի ահաբեկիչների համագործակցությանը, նշել է.«Այդ գործողությունն առաջիկա տարիներին ազդելու է տարածաշրջանում Ջո Բայենի նախագահությամբ ԱՄՆ ներկա կառավարության ռազմավարական  վիճակի վրա»:

Ջեկ Մորֆիի և Ժակ Դորֆմանի կողմից գրված զեկույցում, որը հիմնված է ԱՄՆ-ի ներկա և նախկին 15 պաշտոնյաների հետ հարցազրույցների վրա, ասված է.«Նահատակ  Սոլեյմանիի սպանությունը Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության ամենախնդրահարույց  որոշումներից մեկն էր, որի հետևանքները դեռ կարտացոլվեն առաջիկա  տարիներին»:

Հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին պաշտոնյաներին, Yahoo News-ն իր զեկույցում նշել է.«Այս կազմակերպությունը  և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը, անցած տարիների ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլար ծախսել են հետախուզական ծրագրերի վրա, որպեսզի հետևելով  իրանցիների էլեկտրոնային սարքերին ու հաղորդակցական միջոցներին, կարողանան գաղտնալսել նահատակ գեներալ Սոլեյմանիի հեռախոսազրույցներն ու ձայնագրել դրանք: Այնուամենայնիվ, պաշտոնյաները չբացատրեցին ՝ արդյո՞ք այդ հսկայական ծախսերը վերջապես ծառայեցին նպատակին, թե ոչ:

ԱՄՆ Պետքարտուղարության նախկին  և թոշակի անցած ավագ պաշտոնյաները բացատրություններ  են տվել այն մասին, որ Վաշինգտոնն Իրանի վրեժխնդրության վախից  անվտանգության միջոցներ է ձեռնարկել իր պաշտոնյաների համար: Զեկույցում ասված է.«Ոմանց համար ձեռնարկված պաշտպանական քայլերն արվեցին շատ անձայն»:

Զեկույցի վերջին հատվածում ասված է.«Ամերիկացիներն առավելաբար վախենում են, որ Իրանը վրեժխնդիր կլինի  Հուկից ու Պոմպեոյից»: