Մայիս 15, 2021 07:54 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած սահմանային խնդիրներին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել բախումների հրահրումից և հարգել միմյանց սահմանները»:

Նա հավելել է. «Իրանն ուշադրությամբ հետևում է վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ տարաձայնությունները, կողմերի խելացի քայլերի արդյունքում կլուծվեն հնարավորիսն արագ և խաղաղ ճանապարհով»:

Խաթիբզադեն նշել է. «Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, այդ թվում նաև վերջին միջադեպի խաղաղ լուծմանը»:

Հիշեցնենք, որ օրերս, ադրբեջանական բանակը, «սահմանային գծերը փոխելու» նպատակով, փորձել է  «հատուկ գործողություններ» իրականացնել Հայաստանի տարածքում, Սյունիքի մարզի մերձակայքում, ինչը կասեցվել է հայկական ուժերի միջամտության արյունքում: