Մայիս 15, 2021 18:42 Asia/Tehran
  • Զարիֆը  չեղարկել է  իր այցը Վիեննա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Վիեննա:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Սաիդ Խաթիբզադեն Զարիֆի  Վիեննա կատարելիք այցի չեղարկման մասին ասել է.«Պարոն Զարիֆը նպատակահարմար չի գտել այս պայմաններում այցելել Վիեննա»:

Այսօր ավստիրական աղբյուրներ հղում անելով Վիեննայի արտգործնախարարությանը հայտարարել են,որ  ավստրիական կառավարական շինությունների վրա  Սիոնիստական ռեժիմի դրոշները բարձրացվելու պատճառով,Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա: