Մայիս 16, 2021 08:47 Asia/Tehran
  • Իրանում նախագահական ընտրությունների համար գրանցվել է 592 թեկնածու

Իրանի ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների համար իր թեկնածությունն առաջադրել է 592 քաղաքացի:

Շաբաթ օրը, Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Ջամալ Արեֆը նշել է. «Սահմանված հնգօրյա ժամանակահատվածում, թեկնածությունը գրանցելուհամար մեզ դիմել է ընդհանուր առմամբ 592 քաղաքացի, որոնցից 552 հոգին տղամարդ են, 40-ը՝ կին»:

Նա հավելել է. «Կիրակի օրը Պահապանների խորհրդին կփոխանցվեն բոլոր այն փաստաթղթերը, որ այս հինգ օրերի ընթացքում ընդունվել են թեկնածուների կողմից: Պահապանների խորհուրդը 10 օրվա ընթացքում կքննարկի թեկնածուների տվյալները և կհրապարակի հաստատված թեկնածուների ցուցակը»:

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին: