Հունիս 02, 2021 11:59 Asia/Tehran
  • Քաղաքական վերլուծաբան. Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի» վերաբերյալ հայտարարությունը մտահոգիչ է Իրանի համար

«Առողջ տնտեսություն» վերլուծական կայքին տված հարցազրույցում, Կովկասագիտության հիմնադրամի տնօրենն ասել է. «Հայաստանի հարավում, Իրանի հետ սահմանակից տարածքներում Ադրբեջանի բանակի տեղակայումը, մտահոգություններ է առաջացրել՝ Իրանի ազգային շահերին սպառնացող վտանգի վերաբերյալ»:

Հարցին, որ եթե  Ադրբեջանի այն պնդումը, որ Զgանգզուրը  պատկանում է այդ երկրին իրականությունդ առնա, ինչ ազդեցություն կունենա դա Իրանի ազգային շահերի վրա, Ջաֆար Խաշեն ասել է. «Եթե ​​Ադրբեջանի այս հայտարարությունն իրականություն դառնա, Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանը կդադարի գործել, ինչը կսպառնա մեր ազգային շահերին և անվտանգությանը: Այլ կերպ ասած, Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները նույնպես խիստ թուլանալու են»:

Նա հավելել է. «Մյուս խնդիրնլ անվտանգությունն է: Սա նշանակում է, որ Իրանի հեռավոր ու մոտիկ թշնամիները, հատկապես իսրայելական ռեժիմը, որը նույնպես լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի  հետ, կկարողանան այսպիսով խնդիրներ ստեղծել Իրանի համար: Չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի  տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի անվերապահ աջակցությանն, ադրբեջանական կողմը անշնորհակալությամբ է պատասխանում Թեհրանին»: