Հունիս 08, 2021 13:12 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար. Իրանի բնակչության 95 տոկոսն օգտագործում է բնական գազ

Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանի բնակչության 95 տոկոսն օգտագործում է բնական գազ»:

Երեքշաբթի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Բիժան Նամդար Զանգանեն հավաստիացրել է, որ անցած ութը տարիների ընթացքում 2.5 անգամ ավելացել է բնական գազին հասանելիություն ունեցող գյուղերի թիվը և նախկին 14 հազար գյուղը հասել է ավելի քան 35 հազար գյուղի:

Նշելով, որ Իրանի նավթի արտահանումը կրկնապատկվել է, Իրանի նավթի նախարարն ասել է.<Նավթի նախարարությունը դեմ չէ երկրի ներսում գազի բաշխմանը, բայց նախընտրում է առաջնությունը տալ CNG-ին և հեղուկացված բնական գազին `արտարժութային ավելի մեծ եկամտի պատճառով>: