Հունիս 09, 2021 09:15 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է աջակցել  ՄԱԿ-ին՝ հակամարտության շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում

Իրանի արտաքին գործերի փոխնախարարի իրավական և միջազգային հարցերի գծով տեղակալը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին՝ հակամարտության շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:

Մոհսեն Բահարվանդը երեքշաբթի օրը հանդիպել է Եմենի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցի հետ: Հանդիպման ժամանակ, Մոհսեն Բահարվանդը  կարևորել է  ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը հակամարտության վայրեր, հատկապես Եմեն, Սիրիայ, Աֆղանստան և Իրաք հասցնելու անհրաժեշտությունն անկախ քաղաքական դիրքորոշումներից և ճնշումներից:

Նա հավելել է. «Չնայած ճնշող պատժամիջոցներին, Իրանը միշտ պատրաստ է եղել աջակցել ՄԱԿ-ին՝ հակամարտող շրջանների կարիքավոր  մարդկանց հումանիտար օգնությունն արագ հասցնելու հարցում»:

Բահարվանդի խոսքերով. «ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են ոչ միայն հումանիտար ապրանքների ձեռքբերմանն, ինչպիսիք են սննդամթերքը և դեղորայքը, այլև ՄԱԿ-ի  մարդասիրական օգնության առաքմանը  հակամարտության և ճգնաժամային տարածքների կարիքավոր մարդկանց»:

Պիտակ