Հունիս 11, 2021 09:23 Asia/Tehran
  • Իրանի հյուսիսում ձերբակալվել է նախկին շահի համախոհ խմբի առաջնորդներից մեկը

Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են արտերկրում գործող և նախկին շահի համախոհ խմբի առաջնորդներից մեկին:

Ըստ Մեհր լրատվական գործակալության հաղորդման, առաջիկա նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ Մազանդարան նահանգի հեղափոխական գվարդիայի ծառայողներն, անսպասելի գործողության արդյունքում ձերբակալել են արտերկրում գործող և նախկին շահի համախոհ խմբի առաջնորդներից մեկին:

Գործողությունն իրականացվել է հետռախուզական հատուկ գործողությունցի հետո:

Հաղորդման համաձայն, այս անձը և նրա համախոհները, անցնելով անհրաժեշտ վարժանքներ և համացանցում իրականացնելով անձնանց հավաքագրում, նպատակ են ունեցել խոչընդոտել նախագահական ընտրությունների ժողովրդի  առավելագույն մասնակցությանը և հրահարել հասարակական բողոքի ալիք և ստեղծել սպառնալիքներ՝ երկրի քաղաքական մթնոլորտի ու անվտանգության համար: