Հունիս 11, 2021 11:56 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանը  ողջունում է հզոր ու կայուն Իրաքը

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Իրանը ողջունում է հզոր ու կայուն Իրաքը»:

Հինգշաբթի օրը, Թվիթերում կատարած գրառման մեջ, խոսելով հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Իրաքի պաշտոնատարների համաձայնության մասին, Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը ողջունում է հզոր, կայուն ու միացյալ Իրաքը:

Իրաք այցելած Սաիդ Խաթիբզադեն Թվիթերում գրել է.«Գոհ եմ Բաղդադ այցելության և Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի ու մշակույթի նախարար Հասան Նազեմի հետ հանդիպումների արդյունքներից»:

Իրաքցի պաշտոնատարների հետ տեսակցությունների ու բանակցությունների արդյունքի մասին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Համաձայնության ենք եկել քաղաքակրթական, մշակութային, լրատվական և գեղարվեստական ​​փոխհարաբերությունների ընդլայնման շուրջ»:

Պիտակ