Հունիս 12, 2021 12:22 Asia/Tehran
  • Գնահատանքի է արժանացել Իրանի  «Արտակ Մանուկյան» հայկական ազգային թանգարանը

Արհեստների համաշխարհային օրվա առթիվ «Արտակ Մանուկյան» հայկական ազգային թանգարանում կայացած արարողության ժամանակ, Իրանի թանգարանների ազգային կոմիտեի կողմից, այս թանգարան ներկայացվել է որպես համացանցում ակտիվ մասնավոր թանգարաններից մեկը և արժանացել Իրանի թանգարանների ազգային կոմիտեի մրցանակին:

Արարողության ժամանակ, որին մասնակցում էին Իրանի թանգարանների ազգային կոմիտեի նախագահը, Իսլամական խորհրդարանում իրանահայերի ներկայացուցիչը և Իրանում ՀՀ  դեսպան Արտաշես Թումանյանը,  բացվել է նաև նկարիչ  Փարթու Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: