Հունիս 12, 2021 18:40 Asia/Tehran
  • Արտասահմանում բնակվող իրանցիները «Փարդիս» տեխնոպարկում հիմնել են  34 գիտահեն ընկերություններ

«Փարդիս» տեխնոլոգիական պարկի ղեկավարը հայտարարել է,որ արտասահմանում բնակվող իրանցիներն այդ տեխնոպարկում հիմնել են 34 գիտահեն ընկերություններ:

Թեհրանի արվարձանում գտնվող «Փարդիս» տեխնոպարկի ղեկավար Մեհդի Սաֆարինիան, ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում արտասահմանում բնակվող  իրանական գիտական էլիտայի  ներկայացուցիչներին  տեխնոպարկում ներգրավելու  և  աջակցելու վերաբերյալ ասել է. «Վերջին երկու տարում մենք ներգրավել ենք  արտերկրում բնակվող իրանական գիտական էլիտայի 34 ներկայացուցիչների, որոնք կարողացել են  իրենց սեփական ընկերությունը հիմնել այս պարկում»:

Սաֆարինիայի խոսքով՝ այդ ընկերություններից մի քանիսին հաջողվել է առևտրականացնել  իրենց արտադրանքը:

Արտերկրում բնակվող 270 իրանցի գիտահետազոտողներ համագործակցության դիմում են ներկայացրել «Փարդիս» տեխնոպարկին, որոնցից 34-ին հաջողվել է իրենց ընկերությունը հիմնել այս պարկում: 

«Փարդիս» տեխնոլոգիական պարկը համարվում է արտերկրում բնակվող իրանցի գիտահետազոտողների ներգրավման ծրագրի համագործակցության բազաներից մեկը: