Հունիս 13, 2021 12:57 Asia/Tehran
  • Գեներալ Մուսավի. Ընտրություններն առիթ են համակարգի փափուկ ուժն ամրապնդելու համար

ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարն ասել է.«Աշխույժ ընտրությունները ամուր վահանի նման երկիրը պաշտպանում են հակառակորդի դավադրություններից և լավ առիթ են համակարգի փափուկ ուժն ամրապնդելու և տարածաշրջանում երկրի դիրքերը բարձրացնելու համար»:

Կիրակի օրը, իրանական 1400թ. ընտրությունների շեմին, բանակի հրամանատարների ու բարձրաստիճան պաշտոնյաների համագումարում, բրիգադային գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ասել է.«Ընտրությունները ժողովրդի բնական իրավունքն են: Իսկ ժողովուրդն այդ իրավունքի նկատմամբ պատասխանատվություն ունի  և պետք է կատարի իր պարտականությունը»:

Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի հեղինակության բարձրացումը, արտաքին սպառնալիքների նվազեցումը, պատժամիջոցների նվազեցման և վերացման դրական ազդեցությունը, տնտեսական փոխանակումների և արտաքին ներդրումների նկատմամբ վճռակամության բարձրացումը արտաքին հարթությունում ընտրությունների դրական արդյունքներն են:

Իրանի 13-րդ շրջանի նախագահական ընտրությունները կայանալու են 2021թ. հունիսի 18-ին: