Հունիս 13, 2021 13:18 Asia/Tehran
  • Ռեիսի. Առաջիկայում մեկնարկելու է իրանական  պատվաստանյութերով պատվաստումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի խոսնակը հայտարարել է, որ հաստատվելու և անհրաժեշտ արտոնագրերն ստանալու դեպքում, առաջիկա շաբաթվանից Իրանում սկսվելու է ներքին արտադրության պատվաստանյութերով պատվաստումը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի խոսնակ՝ Ալիռեզա Ռեիսին ասել է. «Պատվաստումներն ավելի համատարած դարձնելու համար հիմք են ծառայում ներքին արտադրության պատվաստանյութերը»:

«Իրանը շատ լավ գործունեություն է ծավալել կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ուղղությամբ և կլինիկական փորձարկումները շարունակվում են»,- ասել է Իրանի  կորոնավիրուսի դեմ պայքարի  ազգային շտաբի խոսնակը:

Նա նշել է, որ Իրանի բնակչության ավելի քան 70 տոկոսի պատվաստման համար անհրաժեշտ է շուրջ 120 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, որի 60 տոկոսն ապահովելու են ներքին արտադրության, իսկ 40 տոկոսն արտասահմանյան պատվաստանյութերով: