Հունիս 13, 2021 19:17 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտուրը  լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահն ասել է. «Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտուրը լավ հնարավորություն է Իրանի տնտեսության համար»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Կիրակի օրը կայացած ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների վերջին կարգավիճակի քննարկմանը նվիրված նիստում, Իրանի առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրին   արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարությանը և այլ համապատասխան գերատեսչություններին կոչ  է արել   ԵԱՏՄ-ի հետ Իրանի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար  ժամանակացույց սահմանել  և  ամենայն լրջությամբ հետամուտ լինել այս հարցին:

Ջահանգիրին հավելել է.«Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտուրը մեծ շուկա է տրմադրում երկրի արտադրական ապրանքներին»:

Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և ԵԱՏՄ-ի շուրջ երկու տարի տևած բանակցություններից հետո, և ուժի մեջ է մտել դրանից յոթ ամիս անց: 

ԵԱՏՄ-ի  հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և Բելառուսը:

Նախատեսվում է երեք տարի անց կողմերի միջև համապատասխան բանակցությունների արդյունքում համաձայնագիրը վերածել  ազատ առևտրի համաձայնագրի:

 

Պիտակ