Հունիս 14, 2021 13:20 Asia/Tehran

Իրանի ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի ղեկավարն ասել է «Իրանում 1400 թվականի ընտրություններն կանցկացվեն անվտանգության պայմաններում»:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում, խոսելով Իրանի 1400 թվականի ընտրությունների կայացման ուղղությամբ կատարված քայլերի մասին, և պատասխանելով ընտրությունների անվտանգության իրավիճակի վերաբերյալ «Իրան Պրես» լրատվական գործակալության հարցին, Իրանի  Ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի ղեկավար Ջամալ Օրֆն ասել է.«Բարեբախտաբար, մինչ այժմ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որը կվտանգեր ընտրությունների անվտանգ անցկացումը»: 

Իրանի ներքին գործերի նախարարության ընտրական շտաբի ղեկավարը հավելել է.«Սոցհարցումներ անցկացնող կենտրոններն ընտրություններին մասնակցությունը 37-47 տոկոս են կանխատեսել»:

«Ողջ աշխարհում  ընտրություններին իրանցիների մասնակցության համար նախատեսվել են  ավելի քան 450 քվեատուփեր», նշել է  Ջամալ Օրֆը:

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան ուրբաթ 2021 թվականի հունիսի 18-ին: Նույն օրը  առավոտյան ժամը 9:00-ին Իրանի նախագահական ընտրությունները կանցկացվեն նաև Երևանում  Իսլամական Հանրապետության դեսպանատանը:

Հունիսի 18-ին ընտրությունների պատճառով, դեսպանատունը  հյուպատոսական ծառայություններ չի մատուցելու: Դեսպանատանը միայն քվեարկություն է տեղի ունենալու: