Հունիս 14, 2021 17:45 Asia/Tehran
  • Խաթիբզադե. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը»:

Երկուշաբթի օր կայացած շաբաթական մամլո ասուլիսում, անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրի դեմ Մեծ Յոթնյակի հաղորդագրությանն Իրանի արտգործնախարարության խոսնակ  Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Բալիստիկ հրթիռներն ու միջուկային մարտագլխիկները Իրանի օրակարգում չեն, և նման անիրական հայտարարությունները հեղինակազրկում են դրանց հեղինակներին, ուստի ավելի լավ կլինի, որ G7- ի անդամ երկրները հանձնառու լինեն  ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ»:

Անդրադառնալով 13-րդ շրջանի նախագահական ընտրություններն անցկացնելու Իրանի արտաքին գործերի նախարարության պատրաստակամությանը. Խաթիբզադեն հայտարարել է, որ արտասահմանյան երկրներում ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 3.5 միլիոն մարդ: 

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Կանադայի կառավարությունը այդ երկրում Իրանի նախագահական ընտրությունների անցկացման հարցում չի համագործակցել մեզ հետ, և հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի 24 նահանգներում քվեատուփեր են տեղադրվել, Իրանի կառավարությունը փորձել է սահմանային շրջաններում հնարավորություն ստեղծել Կանադայում ապրող իրանցիների քվեարկության համար»: