Հունիս 14, 2021 18:03 Asia/Tehran
  • Զարիֆ. Ագրեսիայի և օկուպացիայի վրա հիմնված համակարգը երկար կյանք չի ունենա

Իրանի արտգործնախարարը, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիային, ասել է. «Ագրեսիայի և օկուպացիայի վրա հիմնված համակարգը երկար կյանք չի ունենա»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թվիթերում գրել է.«Պաղեստինցիների դեմ երկարատև պատերազմից ու ագրեսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությանը սպառնալուց հետո, այժմ Բենիամին Նեթանյահուն ընկել է, Գազան բարձրացրել է հաղթանակի դրոշը, իսկ Իրանը շարունակում է ընթանալ հպարտ  ճանապարհով»:

Երկարատև տարաձայնություններից հետո, Քնեսեթը 60 կողմ և 59 դեմ ձայներով վստահության քվե է տվել Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի գլխավորած նոր կառավարությանը: