Հունիս 14, 2021 18:56 Asia/Tehran
  • Իրանի համալսարանական դասախոսները ժողովրդին կոչ են արել մասնակցել ընտրություններին

Համալսարանի ավելի քան 20 հազար 500 դասախոսներ, հայտարարություն տարածելով, Իրանի ժողովրդին կոչ են արել հնարավորինս լայն մասնակցություն ունենալ ընտրություններին:

Հայտարարության մեջ ասված է. «Այսօր Իրանը բախվում է մի կողմից արտաքին սպառնալիքների, մյուս կողմից՝ տնտեսական և կենսապահովման խնդիրների: Հեղափոխության որոշ նպատակներ իրագործված չեն և ճգնաժամերը հաղթահարելու և տնտեսությունը վերականգնելու համար արդյունավետ կառավարություն ընտրելուց բացի, մեզ ավելի շատ հարկավոր է ազգային համախմբում և առավելագույն մասնակցություն ընտրություններին»:

Հայտարարության մեջ նշված է. «Մենք՝ երկրի համալսարանների դասախոսներս, տեղյակ ենք տնտեսության և քաղաքականության ոլորտում առկա դժվարությունների և թերությունների մասին: Թեկնածուներին հրավիրելով պահպանել արդարությունը, բարոյականությունն ու ազնվությունը, Իրանի մեծ ժողովրդին կոչ ենք անում առավելագույնս մասնակցել ընտրություններին և ժողովրդի աջակցությամբ ընտրել կայուն կառավարություն»:

Իրանի նախագահի ընտրությունների տասներեքերորդ փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 18-ին:

 

 

Պիտակ