Հունիս 22, 2021 11:49 Asia/Tehran
  •  ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:

Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:

Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրի բարեկամական հարաբերությունները:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթողներին՝ Հայաստանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին և ներքին կայունության ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում:

 

Պիտակ