Հունիս 22, 2021 17:31 Asia/Tehran
  • Արևմուտքի դեմ Էբրահիմ Ռեիսիի առաջին վճռական ելույթը

Նախագահական ընտրություններում հաղթանակն հայտարարելուց հետո կայացած մամլո ասուլիսում, Իրանի նորնտիր նախագահը վճռական ու ամուր ելույթ է ունեցել Արևմուտքի դեմ:

Ֆրանսիայի ռադիոյի հաղորդմամբ, Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսին հզոր ելութ ունենալով ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների դեմ, վերջիններիս կոչ է արել գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները: 

Սեյեդ Էբրահիմ Ռեիսին շեշտել է.«Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն և Թեհրանի կողմից հաստատվեն»:

Ռեիսին բացասական է արձագանքել Բայդենի հետ հանդիպման  մասին հարցին:

Երկուշաբթի օրը իրանական ու արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայությամբ կայացել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռեիսիի առաջին մամուլի ասուլիսը: 

Արտաքին քաղաքականության ոլորտում  ու ՀԳՀԾ-ի վերաբերյալ Էբրահիմ Ռեիսիի հայտարարությունները լայն արձագանք են գտել աշխարհի ԶԼՄ-ներում:

Անցած ուրբաթ օրը, վաստակելով քվեների 62 տոկոսը, Հոջաթոլէսլամ Ռեյիսին ժողովրդի կողմից ընտրվել է որպես Իրանի 8-րդ նախագահ:

Պիտակ