Հունիս 22, 2021 17:37 Asia/Tehran
  • Իրանի ռազմական բարձրակարգ հրամանատարները և մեծարգո առաջնորդի գրասենյակի տնօրենը հանդիպել են Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռեիսիին

Իրանի զինված ուժերի ԳՇ պետը և մի խումբ բարձրաստիճան հրամանատարներ, հանդիպել են Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռեիսիի հետ և վերջինիս շնորհավորել են նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Երեքշաբթի օրը, Իրանի զինված ուժերի ԳՇ պետը և ԻՀՊԿ-ի, բանակի ու իրավապահ մարմինների բարձրակարգ հրամանատարները հանդիպում են ունեցել Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռեիսիի հետ: 

Հանդիպման ընթացքում, ռազմական ավագ հրամանատարները, շնորհավորելով նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, զինված ուժերի պատրաստակամությունն են հայտնել նորընտիր կառավարությանն աջակցելու և տարբեր ոլորտներում ԻԻՀ-ի կարողությունները բարձրացնելու համար օգնելու հարցում: 

Երեքշաբթի օրը Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդի գրասենյակի տնօրեն Հոջաթոլէսլամ Մոհամմեդ Մեհդի Գոլփայեգանին, շնորհավորելով նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ ապագա կառավարությանը, մաղթել է հաջողություն: 

Իրանի 13 նախագահական ընտրություններին Սեյեդ Էբրահիմ Ռեիսին վաստակելու 17 մլն. 926 հազար 345 ձայն ընտրվել է որպես Իրանի նախագահ: