Հունիս 23, 2021 18:58 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համագործակցության համար

Իրանի արտերկրյա երկրագործության ասոցիացիայի ղեկավար Ալի Ռեզվանիզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ գյուղատնտեսական պահեստներ (силос) է կառուցում՝ դեպի Իրան իր արտադրանքի մեծաքանակ արտահանման համար:

 Այս մասին գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսեյնին։

«Երբ երաշտի ժամանակ հիմնական գյուղմթերքի ձեռքբերման համար նայում ենք հարևան երկրներին, ապա նրանք էլ մեզ տեսնում են որպես շահույթի հնարավորություն: Մինչդեռ հնարավոր է ապահովել երկկողմանի շահավետ պայմաններ՝ նույն հարևան երկրներում արտերկրյա երկրագործության միջոցով», - ասել է Ալի Ռեզվանիզադեն:

Ալի Ռեզվանիզադեն, շեշտելով, որ մինչ օրս մենք մեծ սխալներ ենք թույլ տվել գյուղատնտեսական պարենային անվտանգության և գյուղատնտեսական դիվանագիտության հարցում, ասել է. «Այս ոլորտում սխալները շարունակվում են մի իրավիճակում, երբ մենք երկրում ունենք աննախադեպ երաշտ, և բարդ իրավիճակի մեջ ենք հայտնվել, որտեղ բացասական հետևանքները կարող են երկարաժամկետ լինել։ Մեր պաշտոնյաները այցելում են հարևան երկրներ և փորձում են մեզ օգնել երաշտի պայմաններում երկրին գյուղմթերք մատակարարելիս», - հավելել է պաշտոնյան։

Նա առանձնացրել է Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Բրազիլիան, Վենեսուելան, Վրաստանը և Հայաստանը` որպես երկրներ, որոնք ունեն արտերկրյա երկրագործության համապատասխան հատկանիշներ՝ Իրանի համար:

Ռեզվանիզադեն հիշեցրել է, որ այս երկրներից յուրաքանչյուրը կարող է Իրանին մատակարարել մեկ կամ մի քանի տեսակի գյուղմթերք:

«Օրինակ, վերջերս մեր պետական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Վրաստանում և Հայաստանում իրականացվում է արտերկրյա երկրագործություն` Իրանի ֆերմերներին անհրաժեշտ անասնակեր ապահովելու համար: Բայց մասնագիտական տեսանկյունից Վրաստանը որպես անասնակեր ապահովող երկիր համապատասխան չի, այս երկիրը լավ է միայն անասնաբուծության համար»,-ասել է Ռեզվանիզադեն։

Panorama.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ