Հունիս 23, 2021 19:44 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերին «Առողջություն» շքանշանով հետմահու պարգևատրել է  նահատակ բժիշկներին

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը, հանդիսավոր արարողության ընթացքում, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նվիրված շքանշանով հետմահու պարգևատրել է կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց կյանքը կորցրած բուժաշխատողներին և զինված ուժերի ակտիվիստներին:

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեներալ Մոհամեդ Բաղերին արարողության ժամանակ ասել է.«Զինված ուժերը մի պահ չեն հապաղել կորոնավիրուսի դեմ  պայքարում: Զինված ուժերի գերագույն հրամանատարի անունից ես ներկա եմ այս արարողությանը՝շքանշանը և գնահատանքը հանձնելու համար»:

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն անդրադառնալով թշնամու պատժամիջոցներին, ասել է.«Չնայած բոլոր պատժամիջոցներին, որոնք ներառում էին առողջապահության ոլորտը, երկրում ոչ մի օր հիվանդը չի տառապել հնարավորությունների կամ հիվանդանոցային մահճակալի պակասից»: