Հունիս 23, 2021 19:46 Asia/Tehran
  • Կանխվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ  դիվերսիայի փորձ

Չորեքշաբթի առավոտյան կանխվել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության շենքերից մեկի դեմ դիվերսիա: Միջադեպի հետևանքով զոհեր և ֆինանսական վնասներ չեն գրանցվել:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը պատկանող վայրերի պաշտպանության համար նախատեսված միջոցառումների շնորհիվ, այսօր առավոտյան դիվերսիայի փորձը խափանվեց նախքան շենքին որևէ վնաս հասցվելըը:

Իրանի խաղաղանպատակ  միջուկային գործունեությանը  վնասելուն ուղղված  դիվերսիոն քայլերը բացահայտելու, հայտնաբերելու և դրանց  դիմակայելու ոլորտում  անվտանգության և պաշտպանության կազմակերպությունների ու կառույցների զգոնությունը, թույլ չի տալիս, որպեսզի միջուկային ոլորտում Իրանի ծրագրերի շարունակականությունը անգամ մեկ վայրկյանով խափանվի: 

Միջադեպի մանրամասները և դրա հեղինակների հայտնաբերման գործով քննությունը մեկնարկել է: