Հուլիս 19, 2021 09:12 Asia/Tehran
  • Սուրբ Թադեի վանքում կայացել է ամենամյա պատարագի արարողութունը

Իրանի Չալդրանի Ղարաքիլիսա գիւղում գտնվող Սուրբ Թադեի վանքում, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի մսնակցությամբ և առողջապահական արձանագրությունների պահպանմամբ, կայացել է ամենամյա պատարագի արարողութունը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ  Խրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանը արարողության ժամանակ ասել է. «Իսլամական Իրանում այս արարողության անցկացումը քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրության, միասնության և սրտակցության ապացույցն է»:

Թեմական խորհրդի պատասխանատուներից Գագիկ Ջորջյանն այս կապակցությամբ ասել է. «Այս արարողությունը շարունակվում է 1954 թվականից մինչև այսօր»:

Գագիկ Ջորջյանը հավելել է. «Պատարագին ամսնակցած հայերը մոմեր են վառել, կատարել Տերունական աղոթքը  և կրոնական այլ ծսեր»:

Ամեն տարի Իրանում հայերի կրոնական ծիսակատարության անցկացումը վկայում է, որ երկրում  կրոնական և էթնիկ խմբերն ապրում են խաղաղության օայմաններում  և ներկայացնում է իրանցիների  բարեկամական վերաբերմունքը նրանց նկատմամբ:

Սուրբ Թադեի ուխտագնացությանն ամեն տարի մասնակցում են ինչպես իրանահայերն այնպես էլ աշխարհի այլ երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Կանադայից և այլ երկրների ժամանած հայերը:

Ս Թադեոս (Թադե) Առաքեալի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցին է և թվագրվում է մեր թվարկության յոթերորդ դարով: Այն կառուցվել է Չալդրանից 20 կմ հյուսիս-արևելք՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալ Թադեոսի գերեզմանի վրա: