Հուլիս 23, 2021 09:20 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանում աննախադեպ երաշտը Խուզեստանում  ստեղծված ճգնաժամային վիճակի հիմնական պատճառներից մեկն է

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Խուզեստանում ստեղծված ճգնաժամային վիճակի հիմնական պատճառներն Իրանում աննախադեպ երաշտը և նախորդ տարիներից մնացած խնդիրներն են:

Հինգշաբթի օրը,  Խուզեստանի նահանգապետ  Ղասեմ Սոլեյմանի Դաշտաքիի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին ծանոթացել է մարզում տիրող իրավիճակի և վերջին խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Նա նշել է, որ  մարզում ստեղծված իրավիճակը միտումնավոր քայլերի հետևանք չէ, հավելելով. «Մարզի լավ, համբերատար և դիմացկուն մարդիկ չպետք է կասկածեն, որ կառավարությունը լսում է իրենց արդար բողոքի ձայնը և ամեն ինչ անում է երկրում աննախադեպ երաշտի և  նախկինից մնացած խնդիրների հետևանքով առաջացած ջրի պակասի խնդիրը լուծելու համար»:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը իշխանություններին կոչ էր արել լուծել Իրանի  Խուզեստան նահանգում առաջացած ջրի պակասի խնդիրը: