Հուլիս 23, 2021 17:22 Asia/Tehran
  • Իրանի ռազմաօդային ուժերը դարձել են ինքնաբավ

Իրանի բանակի օդուժի հրամանատարի խորհրդականն ասել է.«Ինքնաթիռների պահեստամասերի ապահովման հարցում Իրանի բանակի օդուժը ինքնաբավ է դարձել»:

Անդրադառնալով այն խնդրին, որ սրբազան պաշտպանության տարիներին ԻԻՀ-ի դեմ պատժամիջոցներ էին սահմանվել և Իրանը ռազմական ինքնաթիռների պահեստամասերի հայթայթման հարցում կախված էր  արտերկրից, Իրանի բանակի օդուժի հրամանատարի խորհրդական բրիգադային գեներալ  Հոսեյն Չիթֆորուշը հավելել է.«Պահեստամասերի ինքնաբավության ոլորտում Իրանը այն բացառիկ երկրներից է, որ տարածաշրջանում առաջին տեղն է գրավում և դա միայն խոսք չէ, այլ՝ իրականություն»:

Գեներալ Չիթֆորուշն ասել է.«Օդուժի մասնագետները, հենվելով ներքին կարողությունների վրա, մեծ թվով արտասահմանյան կործանիչներ  պետք է ուսումնասիրեն ու վերլուծեն հակադարձ ճարտարագիտության համակարգով»:

Իրանի բանակի օդուժի հրամանատարի խորհրդականը համոզված է, որ թշնամու նպատակը հեղափոխության գաղափարախոսություններից ժողովրդին հուսահատեցնելն է: Նա հավելել է.«Մեր թշնամիները ձգտում են ոչնչացնել հեղափոխական ժողովրդի ամենամեծ զենքը համարվող հեղափոխական ու աշխարհազորային, ջիհադի և աշուրայական մտածողությունը, սակայն չեն հաջողելու»: 

Պիտակ